Արշակ Կորյանը տեղափոխվեց «Ռոդինա»
Արշակ Կորյանը որպես ազատ գործակալ միացավ Մոսկվայի «Տորպեդոյից» «Ռոդինա» ակումբին։ Հայ ֆուտբոլիստի նոր թիմը զբաղեցնում է 12-րդ տեղը Ռուսաստանի Առաջին լիգայում։
29-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանն սկսեց «Տորպեդոյի» կազմում՝ 19 խաղում խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Նա լքեց թիմը՝ փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանագիրը և կարող էր շարունակել կարիերան նաև Հայաստանի առաջնությունում, բայց որոշեց հանդես գալ ՖՆԼ-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0