Արսեն Բալայանը՝ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կալինինգրադաբնակ հայ Արսեն Բալայանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, որը կայանում է Նովի Սադ քաղաքում (Սերբիա)։
86 կգ քաշային կարգում Բալայանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Էուգենիու Միխալչանի նկատմամբ՝ 10:0 հաշվով։ Սա Ռուսաստանի հավաքականի միակ ոսկին է ընթացիկ մրցաշարում։
Եզրափակիչ հասնելու ճանապարհին Արսենը ցուցադրել է բացարձակ առավելություն, հերթով հաղթելով․
-
Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Ծոկաևին՝ 7:1,
-
Վրաստանի ներկայացուցիչ Տորնիկե Սամխարաձեին՝ 10:0,
-
Իտալիայի ներկայացուցիչ Գաբրիելլե Նիկկոլինիին՝ 10:0։
Բոլոր փուլերում վստահ հաղթանակները Բալայանին դարձրել են առաջնության ամենապայծառ ըմբիշներից մեկը։
Այս տարի Արսենը դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն նույն տարիքային խմբում՝ մինչև 79 կգ քաշային կարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0