Արսեն Բաղրյանը բրոնզե մեդալ է նվաճել Ուշուի 2025 թվականի աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Արսեն Բաղրյանը (60 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր 2025 թվականի Ուշուի աշխարհի առաջնությունում սանդայի կարգում։ Մրցումները կայացան Բրազիլիայի մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 1-7-ը։
Մեդալին հասնելու ճանապարհին Բաղրյանը վստահ հաղթանակներ տարավ Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջեց Չինաստանի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ։
Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցեցին նաև Ժիրայր Պետրոսյանը, Դավիթ Վարդանյանը և Աવાનես Զաքարյանը։
Կարդացեք նաև․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0