SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արսեն Հարությունյանը երկու հաղթանակից հետո կխաղա Սփենսեր Լիի դեմ ԱՇ-2025-ում


Արսեն Հարությունյանը երկու հաղթանակից հետո կխաղա Սփենսեր Լիի դեմ ԱՇ-2025-ում
Ըմբշամարտ 💬 Comment

Ազատ ոճի հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) վստահ մեկնարկեց 2025 թվականի աշխարհի առաջնությունում, որը անցկացվում է Զագրեբում։ Չորսակի Եվրոպայի չեմպիոնը 1/16 եզրափակչում արագ հաղթեց ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին (10:0), իսկ ապա լարված գոտեմարտում 13:8 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ մոնղոլ ուժեղ մրցակից Մունխ-Էրդենե Բատխույագի նկատմամբ։

Այսպիսով, Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ամերիկացի Սփենսեր Լին։ Վերջինս մրցաշարը սկսեց 1/8 եզրափակչից և ընդամենը մեկ րոպեում հաղթեց թուրք Յուսուֆ Դեմիրին, ուստի հանդիպմանը կմտնի ավելի թարմ։

Արսեն Հարությունյան–Սփենսեր Լի գոտեմարտը նախատեսված է այսօր՝ մոտավորապես Երևանի ժամանակով 16:30-ին։

Ուղիղ եթերը հասանելի է մեր Sportaran Telegram ալիքում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։