Հարոյանը խաղ անցկացրեց Հունգարիայի առաջնությունում՝ Սևիկյանի թիմի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Կազինբարսիկու» կազմում անցկացրեց ամբողջական հանդիպումը Հունգարիայի առաջնության երկրորդ տուրում։ Թիմը պարտվեց «Ֆերենցվարոշին»՝ 0:3 հաշվով։
Ըստ ծրագրի՝ Հարոյանը անմիջապես Գեորգի Հարությունյանի դեմ խաղից հետո պետք է հետևեր Էդգար Սևիկյանի գործերին Հունգարիայում, սակայն վերջինս այդպես էլ դաշտ դուրս չեկավ՝ չնայած «Ֆերենցվարոշի» կազմի լիարժեք ռոտացիային «Նոայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո։
Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը․
- Խաղացած րոպեներ՝ 90+
- Ճիշտ փոխանցումներ՝ 37 (88%)
- Հաղթած մենամարտեր՝ 2/4
- Գնդակ գլուխով՝ 2/4
- Գնդակի կորուստներ՝ 5
- Խախտումներ՝ 2
- Դեղին քարտեր՝ 1
- Իր նկատմամբ խախտումներ՝ 1
- Հետխաղացումներ՝ 1
- Գնդակի հեռացումներ՝ 2
- SofaScore գնահատական՝ 5.9
Արդեն օգոստոսի 6-ին «Ֆերենցվարոշը» կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը՝ Բուլղարիայի «Լուդոգորեց»-ի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0