Հայ սամբիստ Կարեն Սարգսյանը նվաճել է ոսկե մեդալ «Սամբոյի հիմնադիրների գավաթ 2026»-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Կարեն Սարգսյանը (մինչև 58 կգ քաշային կարգ) դարձել է Մոսկվայում անցկացված «Սամբոյի հիմնադիրների գավաթ 2026» միջազգային մրցաշարի հաղթող։
Մի քանի օր առաջ Սարգսյանը վստահորեն հաղթել էր Հայաստանի 2026 թվականի առաջնությունում, ինչից հետո մեկնել էր Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ ևս մեկ անգամ ապացուցել է իր բարձր պատրաստվածությունը։ Մրցաշարի ընթացքում նա տարել է մի շարք համոզիչ հաղթանակներ ուժեղ ռուս սամբիստների նկատմամբ և բարձրացել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Մրցաշարի հաղթող է դարձել նաև Վահրամ Սարգսյանը (71 կգ), որը ներկայացնում է Ռուսաստանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0