Հայ ձյուդոիստ Ժորա Գևորգյանը ոսկի է նվաճել Օրենբուրգում անցկացված «Եվրասիայի գավաթում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ձյուդոիստ Ժորա Գևորգյանը դարձել է մինչև 18 տարեկան պատանիների միջազգային մրցաշարի՝ «Եվրասիայի գավաթ 2025»-ի հաղթողը։ Մրցաշարը տեղի է ունեցել Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում՝ մայիսի 22-ին և 23-ին։ 81 կգ քաշային կարգում երևանցի մարզիկը գրանցել է չորս անընդմեջ հաղթանակ Ռուսաստանի ներկայացուցիչների նկատմամբ և նվաճել ոսկե մեդալ։
Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Նարեկ Նահապետյանը, բրոնզե մեդալ է նվաճել մինչև 60 կգ քաշային կարգում։
Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է Հայաստանի ութ ձյուդոիստ։ Բացի Հայաստանից, մրցաշարին մասնակցել են նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0