Հայաստանցի թաեքվոնդոյիստները մասնակցեցին կադետների աշխարհի առաջնությանը ԱՄԷ-ում
Մայիսի 9-ից 14-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը կադետների շրջանում, որտեղ հանդես եկան նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Մինչև 37 կգ քաշային կարգում Գրաչ Կասաբյանը մրցելույթը ավարտեց 1/32 եզրափակչում՝ զիջելով Հարավային Կորեայի մարզիկին։ Դավիթ Դանիելյանը (մինչև 33 կգ) առաջին փուլում հաղթեց Քուվեյթի ներկայացուցչին, սակայն հաջորդ փուլում պարտվեց Ղազախստանի մարզիկին։
Առաջնության արդյունքներով՝ տղամարդկանց թիմային հաշվարկում հաղթեց Իրանի հավաքականը, իսկ կանանց մոտ՝ Հարավային Կորեան։ Ամենաշատ ոսկե մեդալներ նվաճեցին ռուս մարզիկները (հինգ), սակայն նրանց արդյունքները թիմային հաշվարկում չեն ընդգրկվել, քանի որ նրանք հանդես էին գալիս չեզոք կարգավիճակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0