Հայաստանի հրաձիգները նվաճել են առաջին արծաթը Polish Open Kaliber 2025-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեհաստանի Բյալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber 2025 միջազգային մրցաշարում Հայաստանի հրաձգության հավաքականը գրանցեց իր առաջին մեդալը։
10 մետրանոց օդամղիչ ատրճանակի խառը բաժնում Բենիկ Խլղաթյան — Էլմիրա Կարապետյան զույգը վստահ հանդես եկավ որակավորման փուլում։ Հայ մարզիկները հավաքեցին 575 միավոր՝ զբաղեցնելով 1-ին տեղը և համոզիչ կերպով անցնելով եզրափակիչ։
Վճռորոշ մրցամարտում Խլղաթյան / Կարապետյան զույգը հանդիպեց Ուկրաինայի թիմին։ Թեպետ նրանք ցուցաբերեցին վառ և լարված պայքար, հայ հրաձիգները 11:17 հաշվով զիջեցին մրցակցին և դարձան մրցաշարի փոխչեմպիոններ՝ նվիրելով հավաքականին Polish Open Kaliber 2025-ի առաջին արծաթե մեդալը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0