Հայ մարզիկները երեք ոսկե մեդալ են նվաճել WMF Մուայթայի Աշխարհի առաջնությունում 2025-ին
Մարտի 9-ից 19-ը Թայլանդում անցկացվել է WMF Մուայթայի Աշխարհի առաջնությունը 2025։ Հայաստանից այս մրցաշարին մասնակցել են Professional Muaythai Federation WMF ARMENIA կազմակերպության մարզիկները։
Հայաստանի հավաքականն ունի երեք աշխարհի չեմպիոն մեծահասակների շրջանում։ Ռոման Կալաշյանը, Հայկ Վարդանյանը և Կարո Ոսկանյանը իրենց մենամարտերում տարել են երեք համոզիչ հաղթանակ և դարձել ոսկե մեդալակիրներ։
Ոսկի – Ռոման Կալաշյան
Ոսկի – Հայկ Վարդանյան
Ոսկի – Կարո Ոսկանյան
Բացի այդ, Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ երիտասարդների շրջանում, որոնք իրենց հաշվին են գրանցել Ալեքսանդր Աբրահամյանը, Բագրատ Սարուխանյանը և Գայանե Աբրահամյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0