SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ մարզիկները հանդես կգան Եվրոպայի պատանեկան առաջնությունում հրաձգության մեջ


Հայ մարզիկները հանդես կգան Եվրոպայի պատանեկան առաջնությունում հրաձգության մեջ
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Փետրվարի 9-ից 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը կդառնա մինչև 16 և 18 տարեկան (U16 և U18) մարզիկների համար նախատեսված Եվրոպայի առաջին առաջնության անցկացման վայրը: Մրցումներին կմասնակցեն շուրջ 240 հրաձիգներ տարբեր եվրոպական երկրներից։ Այս միջոցառումը բացառիկ հնարավորություններ կբացի երիտասարդ մարզիկների համար՝ նրանց հնարավորություն տալով ոչ միայն ցուցադրել իրենց հմտությունները, այլև նախապատրաստվել մինչև 21 տարեկան (U21) մարզիկների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի այս տարի։

Հայաստանը այս հեղինակավոր մրցաշարում կներկայացնեն հրաձգության պատանեկան հավաքականի հինգ տաղանդավոր մարզիկներ: Մեր մարզիկները կմրցեն 10 մետր հեռավորությունից օդամղիչ զենքով կրակելու կարգում.

  • Գրիգոր Պողոսյան (անձնական մարզիչ՝ Լիոն Խաչատրյան)
    10մ, օդամղիչ ատրճանակ 
  • Գոհար Մանուկյան (անձնական մարզիչ՝ Նորա Նիկողոսյան)
    10մ, օդամղիչ ատրճանակ 
  • Արմինե Գևորգյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)
    10մ, օդամղիչ ատրճանակ 
  • Հայկ Մարգարյան (անձնական մարզիչ՝ Յուրիկ Չիխչյան)
    10մ, օդամղիչ ատրճանակ 
  • Դավիթ Խաչատրյան (անձնական մարզիչ՝ Արթուր Այվազյան)
    10մ, օդամղիչ հրացան

Հավաքականը հանդես կգա Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և ազգային հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։