SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ մարզիկները հանդես եկան CISM 2025 Ձմեռային Խաղերում


Հայ մարզիկները հանդես եկան CISM 2025 Ձմեռային Խաղերում Armenian Ski Federation
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Լյուցեռնում (Շվեյցարիա) անցկացվում են զինվորականների Ձմեռային Համաշխարհային խաղերը (CISM Military World Winter Games 2025), որտեղ հանդես եկան նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցեց հսկա ոլորավայրէջքի մրցումներին և զբաղեցրեց 27-րդ տեղը 50 մասնակիցների շարքում։

Դահուկորդ Էդիկ Հարությունյանը հանդես եկավ 15 կմ անհատական մրցավազքում՝ եզրափակելով 54-րդ տեղում 60 մարզիկների թվում։

Նշենք, որ երկու հայ մարզիկներն իրենց կարգում ամենաերիտասարդներն էին․ Արթուր Աբրահամյանը 20 տարեկան է, իսկ Էդիկ Հարությունյանը՝ 19։

CISM Winter Games

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվել է CISM աշխարհի առաջնությունը ըմբշամարտում՝ զինվորականների համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։