SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հաջող մեկնարկեցին U20 Աշխարհի առաջնությունում


Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հաջող մեկնարկեցին U20 Աշխարհի առաջնությունում UWW / Martik Petrosyan
Ըմբշամարտ 💬 Comment

Օգոստոսի 21-ին Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկեց 2025 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունը հունահռոմեական ըմբշամարտում։ Առաջին օրը տեղի ունեցան 60 և 82 կգ քաշային կարգերի որակավորման գոտեմարտերը։

Հայաստանը ներկայացնում էին Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), ովքեր հաղթահարեցին առաջին փուլերը և դուրս եկան կիսաեզրափակիչ։

Արդյունքները մինչ այս պահը

60 կգ

  • 1/16 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Լուկաս Լո Գրասսո (Ֆրանսիա) 9:1

  • 1/8 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Աուգուստո Վարգաս Վալե (Չիլի) 8:0

  • 1/4 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Մակսուտ Սուլթանով (Ուկրաինա) 11:2

Կիսաեզրափակչում Մխիթարյանը մրցելու է Հնդկաստանի Սուրաջ Սուրաջի հետ, ով 1/4-ում հաղթել է ռուսաստանցի Պապիկ Ջավադյանին։ Սուրաջը իր սերնդի ամենախոստումնալից ըմբիշներից է․ Ասիայի չեմպիոն (U20), աշխարհի չեմպիոն (U17), ինչպես նաև Մոնղոլիայում մեծահասակների վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր։

82 կգ

  • 1/8 եզրափակիչ․ Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Օսկար Լյուբերա (Լեհաստան) 11:1

  • 1/4 եզրափակիչ․ Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Սեյեդ Ազարշաբ (Իրան) 7:3

Կիսաեզրափակչում Պետրոսյանը մրցելու է ռուսաստանցի Միխայիլ Շկարինի հետ, ով Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (U20, U17) և աշխարհի չեմպիոն (U17)։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 18:00-ին։ Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի մեր Sportaran Telegram ալիքով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։