Հայ մարմնամարզիկները այսօր հանդես կգան եզրափակիչներում Եվրոպայի 2025 թ․ առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մայիսի 30-ին, Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեկնարկում են մարզական մարմնամարզության Եվրոպայի 2025 թվականի առաջնության առանձին մրցաձեւերի եզրափակիչները։
Հայաստանի հավաքականից վճռորոշ փուլերում հանդես կգան չորս մարմնամարզիկներ։ «Ձի» սարքի վրա կարտեսեն 17-ամյա Համբլետ Մանուկյանն ու 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը։ «Մատանիներ» վարժության եզրափակչում Հայաստանը կներկայացնեն փորձառու մարզիկներ՝ 28-ամյա Արթուր Ավետիսյանը եւ 36-ամյա Վահագն Դավթյանը։
Եզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 19:45-ին։
Հայ մարմնամարզիկների ելույթները կարող եք հետեւել ուղիղ եթերում Eurovision Sport կայքում եւ մեր Telegram-ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0