Հայաստանի ձյուդոյիստները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտ» մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 20-ից 22-ը Թբիլիսիում կանցկացվի 2026 թվականի ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի երրորդ փուլը։ Այս մրցաշարում ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը կներկայացվի չորս մարզիկներով։
Հայաստանի հավաքականի կազմը՝
60 կգ՝ Վահե Աղասյան, Մարտին Բադալյան
73 կգ՝ Արտակ Թորոսյան
100 կգ՝ Գոռ Կարապետյան
Հայաստանի հավաքականի համար սա 2026 թվականի առաջին մրցաշարն է և անմիջապես՝ այսպիսի բարձր մակարդակի։ Նշենք, որ մրցաշարից առաջ թիմը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացրել Չեխիայի Նիմբուրկ քաղաքում։
«Մեծ սաղավարտից» անմիջապես հետո հայկական թիմը նույն կազմով կմասնակցի Թբիլիսիում կայանալիք մեկ այլ մրցաշարի՝ Tbilisi ITC 2026-ին, որը կանցկացվի մարտի 23-ից 28-ը։ Այնուհետև, ապրիլի 16-ից 19-ը, Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը ևս հանդես կգա այս կազմով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0