SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ բռնցքամարտիկները ավարտել են իրենց ելույթները Բանգկոկում անցկացվող FUTURES CUP U19 մրցաշարում


Հայ բռնցքամարտիկները ավարտել են իրենց ելույթները Բանգկոկում անցկացվող FUTURES CUP U19 մրցաշարում
Բռնցքամարտ 💬 Comment

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ավարտել է իր ելույթները Բանգկոկում (Թաիլանդ) անցկացվող միջազգային FUTURES CUP U19 մրցաշարում, որը հանդիսանում էր 2026 թվականի Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ընտրական պարտադիր փուլերից մեկը։

Մրցաշարին մասնակցել են երեք հայ բռնցքամարտիկներ։

50 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը իր առաջին մենամարտում պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչին և դուրս է մնացել հետագա պայքարից։

60 կգ քաշային կարգում Կարեն Զախարյանը հասել է մինչև 1/8 եզրափակիչ։ Այդ փուլ հասնելու ճանապարհին նա հաղթել է Եգիպտոսի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին, սակայն հետո պարտվել է Ուկրաինայի բռնցքամարտիկին։

65 կգ քաշային կարգում Սուրեն Կատվալյանը նույնպես հասել է մինչև 1/8 եզրափակիչ։ Հայ մարզիկը մրցաշարը սկսել է հաղթանակով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչի նկատմամբ, սակայն հաջորդ մենամարտում պարտվել է ԱՄՆ-ի բռնցքամարտիկին։

Նշենք, որ առայժմ անհայտ է՝ կկարողանա՞ն արդյոք հայ բռնցքամարտիկները մասնակցել 2026 թվականին Դակարում կայանալիք Պատանեկան Օլիմպիական խաղերին։ FUTURES CUP U19 մրցաշարը հանդիսանում էր ընտրական պարտադիր փուլ, սակայն մրցաշարի արդյունքներով լիցենզիաների տրամադրման չափանիշները դեռևս չեն հրապարակվել։

FUTURES CUP U19 մրցաշարը կավարտվի մարտի 15-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։