Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը վստահ մեկնարկեց EYBL-ում՝ հաղթելով «Թելավիին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային բասկետբոլային հավաքականը հաջողությամբ մեկնարկեց Եվրոպական երիտասարդական բասկետբոլի լիգայում (EYBL)։
Առաջին տուրի խաղում հայկական թիմը Վրաստանում մրցաշարի հյուրընկալող «Թելավի U16»-ին հաղթեց 82:61 հաշվով։
Հայաստանի հավաքականի առաջատարներն էին ռուսական ակումբներում հանդես եկող խաղացողները։ Դմիտրի Աջյանը վաստակեց 26 միավոր, իսկ Միխայիլ Պետրովը ձևակերպեց դաբլ-դաբլ՝ 22 միավոր և 15 անդրադարձ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0