Հայկական զույգը մտել է 2026 թվականի գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրի թոփ-10
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 25-ին Պրահայում (Չեխիա) մեկնարկել է 2026 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը կայացել են կանանց և զույգերի կարճ ծրագրերը։
Զույգերի մրցումներում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը։ Դուետը ներկայացրել է նույն կարճ ծրագիրը՝ Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որով ավելի վաղ հանդես էր եկել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում։
Հայկական զույգը բացել է ելույթները և ցուցադրել մաքուր ու վստահ սահք։ Իրենց ելույթի համար գեղասահորդները ստացել են 67.12 միավոր՝ գերազանցելով Օլիմպիական խաղերում գրանցած անձնական արդյունքը (66.27)։ Մասնագետների կարծիքով՝ ավելի ուշ մեկնարկը կարող էր նրանց ապահովել ավելի բարձր գնահատականներ։
Ընդհանուր առմամբ կարճ ծրագրին մասնակցել է 21 զույգ, որոնցից 20-ը անցել են ազատ ծրագիր։ Հակոբովան և Ռախմանինը զբաղեցրել են 8-րդ տեղը՝ վստահորեն մտնելով լավագույն տասնյակ։
Կարճ ծրագրում հաղթել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ՝ գերմանական զույգ Միներվա Ֆաբյեն Հազե / Նիկիտա Վոլոդին (79.78)։ Երկրորդ տեղում են Անաստասիա Մետելկինա / Լուկա Բերուլավա (Վրաստան)՝ 79.45, իսկ երրորդը՝ կանադացիներ Լիա Պերեյրա / Տրենտ Միշո (75.52)։
Թոփ-10 (կարճ ծրագիր, զույգեր)
Հազե / Վոլոդին (Գերմանիա) — 79.78
Մետելկինա / Բերուլավա (Վրաստան) — 79.45
Պերեյրա / Միշո (Կանադա) — 75.52
Պավլովա / Սվյատչենկո (Հունգարիա) — 69.92
Նագաոկա / Մորիգուչի (Ճապոնիա) — 69.55
Չան / Հաուի (ԱՄՆ) — 69.02
Եֆիմովա / Միտրոֆանով (ԱՄՆ) — 67.29
Հակոբովա / Ռախմանին (Հայաստան) — 67.12
Վայպա-Լոու / Դիգբի (Մեծ Բրիտանիա) — 66.34
Հոկե / Կունկել (Գերմանիա) — 65.35
Կանանց մենասահքում կարճ ծրագիրը հաղթել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կաորի Սակամոտոն (Ճապոնիա)՝ 79.31 միավորով։
Կանայք, կարճ ծրագիր (ԱԱ-2026)
Կաորի Սակամոտո — 79.31
Մոնե Չիբա — 78.45
Ամբեր Գլեն — 72.65
Իզաբո Լևիտո — 72.16
Նինա Պինցարոնե — 71.82
Մարտի 26-ին աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը։ Նույն օրը կկայանա նաև զույգերի ազատ ծրագիրը, որտեղ Հակոբովան և Ռախմանինը կշարունակեն պայքարը բարձր դիրքերի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0