Հայերը եվրագավաթներում, հոկտեմբերի 2․ «Նոայի» հաղթանակը, Բարսեղյանի գոլային փոխանցումը և Տիկնիզյանի փայլուն հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 2-ին եվրագավաթներում տեղի ունեցավ հագեցած խաղային օր․ կայացան Եվրոպա լիգայի երկրորդ տուրի հանդիպումները և Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի հիմնական փուլի մեկնարկը։ Օրվա հերոսների թվում էին հայ ֆուտբոլիստները, ինչպես նաև Երևանի «Նոա»-ն, որը կարևոր հաղթանակ տարավ։
Եվրոպա լիգա
«Պորտու» — «Ցրվենա Զվեզդա» 2:1
Չնայած սերբերի վերջին րոպեին կրած պարտությանը՝ Նաիր Տիկնիզյանը անցկացրեց իր լավագույն միջազգային հանդիպումներից մեկը։ 82 րոպեի ընթացքում նա ունեցավ 7 հաղթած երկամարտ, կատարել էր խլում, գնդակազրկում, 4 հաջող դրիբլինգ և կարևոր փոխանցում՝ ստեղծելով գոլային պահ Աρնաուտովիչի համար։ Նա նաև ստացավ դեղին քարտ։ SofaScore գնահատականը՝ 6.8։
Կոնֆերենցիաների լիգա
«Սլովան» — «Ստրասբուր» 1:2
Տիգրան Բարսեղյանը խաղաց ամբողջական հանդիպումը և գոլային փոխանցում կատարեց անկյունայինից։ Նրա ակտիվում նաև 6 (!) կարևոր փոխանցում, 2 հարված դարպասին, 4 հաղթած երկամարտ և 3 հաջող դրիբլինգ։ SofaScore գնահատականը՝ 7.3։
«Լեգիա» — «Սամսունսպոր» 0:1
Վահան Բիչախչյանը դաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին՝ հասցնելով կատարել 1 կարևոր փոխանցում։
«Նոա» — «Ռիեկա» 1:0
Երևանյան ակումբը անակնկալ մատուցեց՝ հաղթելով Խորվաթիայի չեմպիոնին։ Հայ ֆուտբոլիստներից մեկնարկային կազմում դուրս եկավ Սերգեյ Մուրադյանը, ով անցկացրեց ամբողջ հանդիպումը և ավարտեց այն որպես ավագ։ 21-ամյա պաշտպանն ունեցավ 6 հեռացումներ, փոխանցումների 97% ճշգրտություն, 1 կարևոր փոխանցում և 4 ճշգրիտ երկար փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0