Հայաստանը երրորդ տեղում՝ Եվրոպայի առաջնությունում նվաճելով 11 մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերբիայում ավարտված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը՝ նվաճելով 11 մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Արծաթե մեդալակիր են դարձել Սամվել Գրիգորյանը (44 կգ), Դավիթ Դունիամալյանը (48 կգ), Գագիկ Հարությունյանը (63 կգ) և Գրիշա Դիլանյանը (80 կգ)։ Բրոնզե մեդալներ են նվաճել Ալեն Նալբանդյանը (40 կգ), Գագիկ Մանուկյանը (50 կգ), Սամվել Սարդարյանը (60 կգ), Սայաթ Թումանյանը (66 կգ) և Ալեքսանդր Առուստամյանը (70 կգ)։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Սերբիայում թիմին աջակցել է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0