Հայաստանը դուրս մնաց Եվրոբասկետ-2029-ի համար պայքարից՝ Բուլղարիայից կրած պարտությունից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Բուլղարիայի հավաքականից Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի հանդիպմանը։ Երևանում կայացած խաղն ավարտվեց 80:100 հաշվով՝ հյուրերի օգտին։
Սա մրցակիցների միջև արդեն երկրորդ հանդիպումն էր խմբային փուլում։ Առաջին տուրում, որը կայացել էր Բուլղարիայում, նույնպես հաղթել էր բուլղարական հավաքականը։ Այսպիսով, Հայաստանի թիմը զրկվեց B խմբից դուրս գալու հնարավորությունից։
Չնայած վերջնական հաշվին՝ հանդիպումը լարված և մեծամասամբ հավասար պայքարով անցավ։ Հայաստանը մեծ մասամբ արժանապատվորեն դիմադրեց, սակայն վերջնամասում թիմին չբավարարեց կազմի խորությունը։ Լուրջ խնդիր դարձան նաև անձնական խախտումները․ մի քանի առանցքային խաղացողներ ստիպված էին զգուշորեն գործել՝ որակազրկումից խուսափելու համար։
Երկու կենտրոնականները՝ Յուրա Մելիքյանը և Դավիթ Խաչատրյանը, խաղը ավարտեցին նախապես՝ ստանալով հինգական անձնական խախտում։ Դանիել Կիրակոսյանը մեկ ու կես քառորդ անցկացրեց չորս խախտմամբ, ինչը նույնպես ազդեց նրա պաշտպանական ագրեսիվության վրա։
Այս խաղում Հայաստանի հավաքականին չկարողացան օգնել թիմի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողնում հանդիպումը, ինչպես նաև Գաբրիել Աջեմյանը, որը փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող մասնակցել տնային խաղերին։ Ամերիկացի խաղարկող Քրիս Ջոնսին փոխարինեց մեկ այլ լեգեոներ՝ Դարիուս ՄաքԳին, ով անցկացրեց վառ հանդիպում և դարձավ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը։
Հայաստանի կազմում միավորներ վաստակեցին ընդամենը հինգ խաղացող, մինչդեռ Բուլղարիայի կազմում բոլոր տասը խաղացողները աչքի ընկան արդյունավետ գործողություններով, ինչը հստակ ցույց տվեց կազմերի խորության տարբերությունը։
Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողները՝
Դարիուս ՄաքԳի — 35 միավոր
Յուրա Մելիքյան — 22
Դանիել Կիրակոսյան — 15
Ալբերտ Թադևոսյան — 6
Վալերիյ Աղաջանյան — 2
B խմբի մրցաշարային աղյուսակ՝
Նորվեգիա — 2 հաղթանակ, 0 պարտություն
Բուլղարիա — 2 հաղթանակ, 1 պարտություն
Հայաստան — 0 հաղթանակ, 3 պարտություն
Հուլիսի 2-ին Հայաստանը եզրափակիչ տուրում կմրցի Նորվեգիայի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0