Հայաստան U19-ը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ ԵՎՐՈ-ի ընտրական փուլում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ19 հավաքականը ԵՎՐՈ-2026/27-ի ընտրական փուլի առաջին շրջանի երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով խաղաց Թուրքիայի հետ։
Հանդիպումը կայացավ Անթալիայում (Թուրքիա)։ Հայկական թիմը հաշիվը բացեց 17-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մայքլ Ասիրյանը՝ Դավիթ Դավթյանի փոխանցումից հետո։ Սակայն արդեն 35-րդ րոպեին դաշտի տերերը վերականգնեցին հավասարակշռությունը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը նույն հաշվով ոչ-ոքի էր խաղացել Կոսովոյի հետ։ Իր հերթին, Կոսովոն նույն խաղային օրը 7:0 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին։
Այսպիսով, խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար Հայաստանի հավաքականը պետք է նվազագույնը ութ գոլի տարբերությամբ հաղթի Ջիբրալթարին, իսկ Կոսովո — Թուրքիա հանդիպումը պետք է ավարտվի ոչ-ոքի։ Խմբից միայն մեկ թիմ է դուրս գալու A լիգա։
Վճռորոշ՝ երրորդ տուրը կկայանա մարտի 30-ին։
ԳՈԼԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Թուրքիա U19 – Հայաստան U19
Հայաստան U19 հավաքականի կազմը՝
Արթուր Պետրոսյան — Աշոտ Ոսկանյան (46, Կիրիլ Եդիգարյան), Արմեն Սուքիասյան, Արթուր Մովսեսյան, Էդգար Պողոսյան — Ժիրայր Աշիկյան, Դավիթ Դավթյան, Դավիթ Բատոյան (90, Մարտին Շահգելդյան), Դանիել Համբարձումով — Սարգիս Գասպարյան, Մայքլ Ասիրյան (70, Մարտուն Հովհաննիսյան)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0