SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան U19 – Գերմանիա U19․ որտեղ և երբ դիտել ուղիղ եթերում


Հայաստան U19 – Գերմանիա U19․ որտեղ և երբ դիտել ուղիղ եթերում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-ին կխաղա Գերմանիայի հասակակիցների հետ՝ ԵՎՐՈ-2026-ի ընտրական մրցաշարի առաջին փուլի շրջանակներում։ Հանդիպումը կանցկացվի Նորվեգիայի Շիեն քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։

Խաղը կցուցադրվի ուղիղ եթերով Sky Sport-ի YouTube-ալիքով՝ ինչպես նաև խմբի մյուս հանդիպումները։ Սակայն եթերը հասանելի է միայն Գերմանիայի տարածքում, իսկ Հայաստանից դիտելու համար անհրաժեշտ է VPN։

Բացի այդ, հանդիպման անվճար ուղիղ եթերը հասանելի կլինի Sportaran Telegram ալիքում։

Հայաստան U19 – Գերմանիա U19 ուղիղ եթեր

Խումբը և մրցաշարի ձևաչափը
Հայաստան, Գերմանիա, Կոսովո և Նորվեգիա հավաքականները գտնվում են նույն ընտրական խմբում։ Բոլոր խաղերը կանցկացվեն Շիենում։

Մինի-տուրնիրի արդյունքներով ԵՎՐՈ-2026-ի ընտրական երկրորդ՝ Էլիտ փուլի ուղեգիր կստանան յուրաքանչյուր 13 խմբերի առաջին երկու թիմերը, ինչպես նաև լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականը։ Էլիտ փուլը կանցկացվի 2026 թվականի գարնանը, որտեղ կորոշվեն յոթ հավաքականներ, որոնք կմիանան մրցաշարի հյուրընկալող Ուելսին՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։