Հայաստանը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով ՈՒԵՖԱ-ից ստացել է ավելի քան €14 մլն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈՒԵՖԱ-ի 2024/25 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Հայաստանը ստացել է €12,077 մլն համերաշխության վճարումների ծրագրի շրջանակում, ինչպես նաև €2,25 մլն՝ Ազգերի լիգային մասնակցելու համար։
Համերաշխության վճարումներ՝ €12,077 մլն
Հաշվետվությունում ներկայացված է ազգային ասոցիացիաների և ակումբների միջև միջոցների բաշխման մանրամասն կառուցվածքը։ Հայաստանի դեպքում ընդհանուր €12,077 մլն-ը ներառում է․
• €1,3 մլն — ներդրումներ HatTrick ծրագրով,
• €2,93 մլն — տարեկան համերաշխության վճարումներ ասոցիացիային,
• €3,323 մլն — վճարումներ եվրագավաթների հիմնական փուլերին չմասնակցած ակումբներին,
• €1,328 մլն — Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում դուրս մնացած ակումբներին,
• €3,166 մլն — Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում հանդես եկած ակումբներին,
• €30 հազ. — կանանց Չեմպիոնների լիգայի հետ կապված վճարումներ։
«Նոա» ՖԱ-ի մրցանակային գումարները Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում մասնակցության համար այս հաշվետվությունում ներառված չեն։ «Նոա»-ն 2024/25 մրցաշրջանում վաստակել է €4,681 մլն։
Համեմատություն հարևան երկրների հետ
Համերաշխության վճարումներ (առանց Ազգերի լիգայի մրցանակայինների)․
Վրաստան — €10,566 մլն
Ադրբեջան — €11,054 մլն
Ղազախստան — €12,829 մլն
Հայաստան — €12,077 մլն
Հայաստանը ստացել է ավելի շատ, քան Վրաստանը և Ադրբեջանը, և միայն փոքր տարբերությամբ զիջել է Ղազախստանին։
Ազգերի լիգայի վճարումներ
Հայաստանի հավաքականը հանդես է եկել Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում։ Մասնակցության համար թիմը ստացել է €2,25 մլն՝ €1,125 մլն որակավորման բոնուս և €1,125 մլն մասնակցության վճար։
Այսպիսով, 2024/25 մրցաշրջանում Հայաստանի ընդհանուր մուտքերը ՈՒԵՖԱ-ից գերազանցել են €14,3 մլն։
ՈՒԵՖԱ-ից ստացվող միջոցները շարունակում են մնալ ազգային ֆեդերացիայի և պրոֆեսիոնալ ակումբների հիմնական եկամտային աղբյուրներից մեկը։
Ազգերի լիգա 2026/27-ի վիճակահանությունը այսօր է․ ինչպես դիտել և ինչ սպասել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0