SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը հաղթեց Մոլդովային Unibank Cup-ի առաջին տուրում


Հայաստանը հաղթեց Մոլդովային Unibank Cup-ի առաջին տուրում
Ֆուտբոլ 💬 Comment

Դեկտեմբերի 21-ին Երևանում մեկնարկեց միջազգային ֆուտզալի մրցաշար Unibank Cup, որին մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղզստանի հավաքականները։

Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ֆուտզալի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Մոլդովային։ Առաջին խաղակեսում հայկական թիմը լիովին վերահսկում էր խաղը և ստիպեց մրցակցին երկու անգամ սխալվել. Հայաստանի հավաքականի երկու գոլերն էլ գրանցվեցին մրցակցի ինքնագոլերի արդյունքում։ Երկրորդ խաղակեսում խաղն ավելի հավասար էր, և Մոլդովայի հավաքականը կարողացավ խփել մեկ պատասխան գոլ։

Խաղն անցկացվել է փակ ռեժիմով՝ առանց հեռարձակման։

Դեկտեմբերի 22-ին Հայաստանը կմրցի Ղրղզստանի հետ․ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ ժամը 16:00-ին Մոլդովան կմրցի Վրաստանի հետ։

Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը.

#16 Ալբերտ Աղաջանով (Դ)
#17 Արսեն Պետրոսով
#10 Արսենի Պետրոսյան
#5 Միքայել Ղանդիլյան
#23 Աղասի Եղիազարյան

Պահեստայիններ․ Էմին Գարաբեկյանց (Դ), Վլադիմիր Սանոսյան (Ա), Արթուր Մելքոնյան, Դենիս Նևեդրով, Նիկիտա Խրոմիխ, Գարեգին Մաշումյան, Համլետ Մանուկյան, Արթուր Պատատյան, Միգրան Դերմենջյան, Սարգիս Մարգարյան, Պուտրուս Վասիլև, Սուրեն Ղազարյան (Դ)

Գլխավոր մարզիչ․ Ռուբեն Նազարեթյան։

Հիշեցնենք, որ այս մրցաշարը Հայաստանի հավաքականի համար ծառայում է որպես նախապատրաստություն Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը, որը կանցկացվի հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։