Արմենակ Հովհաննիսյանը վստահ հաղթանակ տարավ Բեռլինում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 21-ին Բեռլինում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակում 39-ամյա հայկական կիսածանռ քաշային Արմենակ Հովհաննիսյանը (15-5-1) վստահ հաղթանակ տարավ Վենեսուելայի ներկայացուցիչ Ֆրանկո Ռոխասի (25-19) նկատմամբ։ Մենամարտը նախատեսված էր վեց ռաունդի համար և ավարտվեց հայ բռնցքամարտիկի միաձայն հաղթանակով։
Հովհաննիսյանն ամբողջ մենամարտի ընթացքում տիրապետում էր ռինգին՝ վերահսկելով պայքարի ընթացքը և մրցակցին չթողնելով հաղթելու ոչ մի հնարավորություն։ Այս հաղթանակով Արմենակը դադարեցրեց իր երկու անընդմեջ պարտությունների շարքը և վերադարձավ հաղթանակների ուղի։
Նույն մրցաշարի շրջանակում իր վեցերորդ պրոֆեսիոնալ հաղթանակը գրանցեց նաև ծանռ քաշային կարգի Արմեն Խուոյանը (6-0)։ Եզդի ժողովրդի ներկայացուցիչը նույնպես հաղթեց միաձայն որոշմամբ՝ հաղթելով Կևին Մասիրիկին (2-4)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0