Արմեն Պետրոսյանը վերադարձել է Fight Nights և կմասնակցի $1 մլն մրցանակային ֆոնդով գրան-պրիին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արմեն «Սուպերմեն» Պետրոսյանը պաշտոնապես վերադարձել է Fight Nights լիգա, որտեղ նախկինում դարձել էր չեմպիոն։ UFC-ի նախկին մարտիկը կշարունակի կարիերան կիսածանր քաշային կարգում (մինչև 93 կգ) և կմասնակցի 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող գրան-պրիին։
Պետրոսյանը ընդգծել է, որ 93 կգ քաշային կարգ տեղափոխվելը վերադարձ է իր հարազատ և ամենահաջող քաշային կարգ։
«Ես ավարտված մարտիկ չեմ, դեռ երիտասարդ և թարմ եմ։ Բոլորի մոտ լինում են վերելքներ ու անկումներ։ Ես պատրաստ եմ նոր վերելքի։ 93 կգ-ը իմ հարազատ, չեմպիոնական քաշն է, որտեղ ցույց կտամ այն ամենը, ինչի ընդունակ եմ», — հայտարարել է Արմենը։
Գրան-պրիի շրջանակում Պետրոսյանի (9-6) առաջին մրցակիցը կլինի Միխայիլ Կոլոբեգովը (15-8)։
UFC-ից հեռանալուց հետո Արմենը անցկացրել է երկու մենամարտ ՄՄԱ կանոններով․ հաղթել է Իգոր Սվիրիդին, ապա պարտվել Վլադիսլավ Կովալյովին։ Այժմ «Սուպերմենը» մտադիր է վերագործարկել իր կարիերան և կրկին հայտարարել իր մասին այն լիգայում, որտեղ արդեն հասել է չեմպիոնական հաջողության։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0