Արման Պետրոսյանը վերադարձավ հաղթական ուղի՝ նոկաուտով Կրասնոյարսկում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կրասնոյարսկում, հոկտեմբերի 4-ին, MFP / Open FC համատեղ մրցաշարում, UFC-ի նախկին մարտիկ Արման Պետրոսյանը (9-5) գրանցեց վառ հաղթանակ՝ արդեն առաջին ռաունդում նոկաուտի մատնելով Իգոր Սվիրիդին (20-15):
Այս մենամարտը «Սուպերմենի» համար երկար սպասված վերադարձն էր հաղթական ուղի. 34-ամյա հայ մարզիկը կանգնեցրեց չորս պարտություններից բաղկացած շարքը, որոնցից երեքը՝ ՄՄԱ կանոններով:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը լքել էր UFC-ն 2025 թվականի մարտին, որից հետո պարտվեց kickboxing-ի մենամարտում Իվան Շտիրկովին։ Կրասնոյարսկում տոնած հաղթանակը նրան հնարավորություն տվեց բարձրաձայն հայտարարել կարիերայի նոր շրջանի մասին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0