Արմեն Ագեյանը Թբիլիսիի Գրանդ Սլեմի փուլում նվաճեց արծաթը
Ռուսաստանը ներկայացնող ջուդոիստ Արմեն Ագեյանը (73 կգ) դարձավ Թբիլիսիի 2025 թվականի Գրանդ Սլեմի փուլի արծաթե մեդալակիր:
Արմենը մրցաշարի ընթացքում հաղթանակներ տարավ Խորվաթիայի, Բելառուսիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հունգարիայի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ եզրափակչում պարտվեց վրացի Լաշա Շավդաթուաշվիլիին լարված մարտում՝ գոլդեն սկորում:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Թորոսյանը առաջին մարտում պարտվեց վրացի Բագրատ Նինիաշվիլիին:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0