Արման Ծառուկյանը հանդես կգա HYPE FC Brazil մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանցի UFC մարտիկ Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի HYPE FC Brazil մրցաշարում, որը տեղի կունենա մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա ելույթը կդառնա երեկոյի գլխավոր իրադարձությունը։
Ծառուկյանը կրկին կմասնակցի գրեփլինգի մենամարտի՝ սաբմիշն օնլի կանոններով։ Նույն ձևաչափով նա արդեն հանդես էր եկել դեկտեմբերի 30-ին Երևանում կայացած HYPE FC մրցաշարում՝ Շարա Բուլետի դեմ։ Այդ դիմակայությունն ավարտվել էր ոչ-ոքի։
Արմանի նոր մրցակցի անունը դեռևս չի հայտարարվել, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ նա կարող է լինել Բրազիլիայի ներկայացուցիչ։ Կազմակերպիչները հաստատել են, որ Ծառուկյանի մենամարտը կգլխավորի Ռիոյում կայանալիք մրցաշարը։
Այս պահին արդեն հայտնի են HYPE FC Brazil մրցաշարի մի քանի մենամարտեր։ Սաբմիշն օնլի կանոններով հանդես կգան նաև UFC մարտիկներ Շարա Բուլետը և Խորխե Մասվիդալը։ Համագլխավոր իրադարձության շրջանակում գրեփլինգի մենամարտ կանցկացնի UFC-ի ևս մեկ ներկայացուցիչ՝ Ջին Սիլվան։ Նրա մրցակիցը նույնպես կհայտարարվի ավելի ուշ։
Բացի այդ, նախնական քարդում նախատեսված են մենամարտեր մերկ բռունցքներով՝ բրազիլացի մարզիկների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ էր անցկացրել Արիզոնայում կայացած RAF 06 մրցաշարում։ Մրցաշարն ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով, որը լայնորեն քննարկվում էր սոցիալական ցանցերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0