Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի P4P թոփ-15՝ առանց ակնհայտ պատճառների
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը անսպասելիորեն զբաղեցրել է UFC-ի pound-for-pound թարմացված վարկանիշի 15-րդ հորիզոնականը՝ չնայած վերջին շրջանում ելույթների կամ հայտարարված մենամարտերի բացակայությանը։
Ավելի վաղ այս դիրքը զբաղեցնում էր Մաքս Հոլոուեյը, ով իր վերջին մենամարտում պայքարում էր BMF տիտղոսի համար Չարլզ Օլիվեյրայի դեմ։ Դրանից հետո Հոլոուեյը լքեց քաշային կարգերից անկախ լավագույնների ցուցակը՝ ազատելով տեղը վարկանիշում։

Ծառուկյանը հայտարարել էր, որ արդեն մոտավոր գիտի իր հաջորդ մենամարտի ամսաթիվը և բանակցություններ է վարել մաչմեյքեր Հանթեր Քեմբելի հետ։ Հնարավոր տարբերակների թվում են՝ մենամարտ BMF գոտու համար և ռևանշ Չարլզ Օլիվեյրայի հետ։ P4P վարկանիշ վերադարձը կարող է լրացուցիչ հետաքրքրություն առաջացնել այս դիմակայության նկատմամբ, քանի որ մենամարտի կայացման դեպքում կհանդիպեն թոփ-15-ի երկու ներկայացուցիչներ։
Այս պահին Ծառուկյանը մասնակցում է ազատ ոճի ըմբշամարտի և գրեփլինգի մրցաշարերին։ Մարտի 28-ին նա ռևանշ կմենամարտի Ջորջիո Պուլլասոմի դեմ RAF 07 մրցաշարում, իսկ ապրիլի 8-ին կպաշտպանի Hype FC-ի գրեփլինգի գոտին Դիլոն Դենիսի դեմ մենամարտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0