Արման Ծառուկյանը մրցակցին առաջարկել է 5000 դոլար՝ RAF 06 մրցաշարից առաջ քաշի իջեցումից հրաժարվելու համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը փորձել է համոզել Ջորջիո Պուլլասին հրաժարվել քաշի իջեցումից իրենց հանդիպումից առաջ, որը կայանալու է RAF 06 մրցաշարի շրջանակում։
Ծառուկյանը մրցակցին առաջարկել է 5000 ԱՄՆ դոլար, որպեսզի մենամարտն անցկացվի բաց քաշային կարգում՝ առանց կշռման համար ծանր և հյուծիչ նախապատրաստության։ Սակայն, արձագանքից դատելով, Պուլլասին այս նախաձեռնությունը դուր չի եկել։
Մարզիկների հանդիպման տեսանյութը մամուլի ասուլիսից առաջ հրապարակել է Արման Ծառուկյանի մենեջերը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մարզիկները քննարկում մենամարտի պայմանների հնարավոր փոփոխությունը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ու Ջորջիո Պուլլասը կմրցեն ազատ ոճի ըմբշամարտում RAF 06 մրցաշարի շրջանակում, որը կկայանա փետրվարի 28-ին Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0