Արման Ծառուկյանն ու Զաուրբեկ Սիդակովը մարզում անցկացրին «Կրասնոդարում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի թեթև քաշային կարգի փոխչեմպիոն Արման Ծառուկյանն ու ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Զաուրբեկ Սիդակովը այցելեցին «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մարզումը։
Աստղային մարզիկները ոչ միայն հետևեցին «ցուլերի» պարապմունքին, այլև մասնակցեցին թիմի ֆուտբոլիստների հետ ընկերական խաղի։ Դրանից հետո Ծառուկյանն ու Սիդակովը անցկացրին մաստեր-կլասներ՝ կիսվելով իրենց մարզաձևերի գաղտնիքներով։
Արմանը կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ցույց տվեց, թե ինչպես ճիշտ կատարել լոու-քիք, իսկ Զաուրբեկը դարպասապահ Ստանիսլավ Աղկացևին սովորեցրեց նակատի տեխնիկան։ «Կրասնոդարի» բազայում տիրում էր բարեկամական և մարզական մթնոլորտ, իսկ ֆուտբոլիստները ստացան եզակի փորձ աշխարհի չեմպիոններից։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0