Արման Ծառուկյանը և Մակշարիպ Զայնուկովը աչքերի մենամարտ անցկացրեցին մինչ գրեպլինգի մենամարտը
Մայիսի 2-ին Դուբայում կկայանա գրեպլինգի մենամարտ UFC-ի աստղ Արման Ծառուկյանի և UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի թիմակից Մակշարիպ Զայնուկովի միջև։ Մենամարտը կանցկացվի Karate Combat 54 մրցաշարի շրջանակում, որի հեռարձակումը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 19:00-ին կազմակերպության պաշտոնական YouTube ալիքում։
Արման Ծառուկյանի համար սա գրեպլինգում առաջին փորձը չէ․ նախկինում նա արդեն մասնակցել է նմանատիպ մրցաշարերի Կրասնոդարում և Լաս Վեգասում՝ ցուցադրելով բարձր վարպետություն և ունիվերսալություն։
Վերջերս Երևանում անցկացված Եգոր Գլումովի փոդքասթում Ծառուկյանը մեկնաբանեց իր մասնակցությունը մրցաշարին․
«Հիմա չեմպիոնական մրցավազքում չեմ UFC-ում, պետք է սպասեմ՝ ինչ կվորոշի Իսլամ Մախաչևը։ Եթե նա տեղափոխվի կիսամիջին քաշ, ես կպայքարեմ ժամանակավոր գոտու համար թեթև քաշում։ Եթե մնա՝ ստիպված եմ նորից կռվել թեկնածուական մենամարտում՝ հնարավոր է Օլիվեյրայի կամ Գեյջիի դեմ։ Բայց քանի որ ամեն ինչ անորոշ է, որոշել եմ նորից զգալ մրցակցության ոգին և այս մենամարտով պահպանել մարզավիճակս։ Հնարավոր է՝ մայիսին էլի մի մենամարտ անցկացնեմ»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0