Արման Ծառուկյանը և Դեն Հուկերը կգլխավորեն UFC-ի մրցաշարը Կատարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պաշտոնապես հաստատված է․ Արման Ծառուկյանը (22-3, UFC №2, P4P №14) իր հաջորդ մենամարտը կանցկացնի նորզելանդացի Դեն Հուկերի (24-12, UFC №6) դեմ։ Նրանց մենամարտը կլինի UFC Qatar-ի գլխավոր իրադարձությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Դոհայում։ Այս մասին հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։
Ծառուկյանի համար սա հնարավորություն է ամրապնդելու դիրքերը թեթև քաշային կարգում և մոտենալու չեմպիոնական մենամարտին։ Հայ մարզիկը շարունակում է իր հաղթական շարքը և համարվում է տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը։ Իսկ Հուկերը, լինելով դիվիզիոնի ամենափորձառու և դիտարժան մարտիկներից, կփորձի կանգնեցնել մրցակցի հաղթական ընթացքը։
Արման Ծառուկյանը ռինգում չի հայտնվել արդեն մեկուկես տարի։ Հուկերի նկատմամբ հաղթանակը նրան հնարավորություն կտա դուրս գալ չեմպիոնական մենամարտի։
Դոհայում կայանալիք մրցաշարը կլինի UFC-ի առաջին խոշոր իրադարձությունը Կատարում և խոստանում է հավաքել լայն միջազգային լսարան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0