SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիա» — 2024/25 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր


«Արարատ-Արմենիա» — 2024/25 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր
Ֆուտբոլ 💬 Comment

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը 2024/25 մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ վստահորեն նվաճելով առաջնության արծաթը։ Վերջին տուրում Վարդան Մինասյանի թիմը 6:0 հաշվով ջախջախեց Երևանի «Արարատին»՝ մրցակիցներին հնարավորություն չթողնելով պայքարել եվագավաթային տեղի համար։

Երկրորդ տեղի գլխավոր մրցակիցը՝ «Ուրարտուն», զուգահեռ խաղում 0:2 հաշվով պարտվեց «Վանին»։ Մինչև վերջին տուրը «Ուրարտուն» «Արարատ-Արմենիայից» հետ էր ընդամենը մեկ միավորով և դեռ հույս ուներ արծաթե մեդալի համար, սակայն չկարողացավ օգտվել իր հնարավորությունից։ «Վանի» հաղթանակը թույլ տվեց թիմին ավարտել մրցաշրջանը հինգերորդ հորիզոնականում՝ «Փյունիկից» ընդամենը մեկ միավորով ետ մնալով, սակայն դա բավարար չեղավ եվագավաթային ուղեգիր նվաճելու համար։

«Արարատ-Արմենիայի» կազմում հանդիպման հերոս դարձավ Մարիուս Նուբիսին, ով հեթ-տրիկ ձևակերպեց։ Հարձակվողին ընդամենը երկու գոլ չէր հերիքում՝ Գոնսալու Գրեգորիուին հասնելու համար լավագույն ռմբարկուի մրցավազքում։ Գոլերով աչքի ընկան նաև Օհանես Հարությունյանը, Տենտոն Յեննեն և Արմեն Ամբարձումյանը։

Ամբարձումյանն անցկացրեց փայլուն հանդիպում․ գոլի կողքին նա կատարեց նաև երեք գոլային փոխանցում և մրցաշրջանը եզրափակեց 6 գոլով ու 13 ասիստով։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կսկսի իր եվրոպական արշավը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։ «Ուրարտուն» և «Փյունիկը» մեկնարկելու են առաջին փուլից։ Հայաստանի չեմպիոն «Նոան» կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։