«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Վանին»՝ Վրաստանից վերադառնալուց հետո անցկացրած ստուգողական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանյան «Արարատ-Արմենիան» առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Վրաստանում մարզական հավաքից վերադառնալուց հետո և վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 5։2 հաշվով։
Վախա Տուլուպովի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Արայիկ Էլոյանը, Հակոբ Հակոբյանը, Ջոնաթան Դուարտեն և Ալվին Տերան։ Մեկ գնդակ էլ հայտնվեց «Վանի» դարպասում մրցակցի ֆուտբոլիստներից մեկի ինքնագոլի արդյունքում։
Այս հանդիպումը նախապատրաստական փուլ էր դեպի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժը»։ Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0