«Արարատ-Արմենիա»-ն՝ Հայաստանի գավաթի առաջին եզրափակիչի մասնակիցը
«Արարատ-Արմենիա»-ն դարձել է Հայաստանի գավաթի 2024/25 մրցաշրջանի առաջին եզրափակիչի մասնակիցը։ Չնայած 0։2 հաշվով պարտությանը Պյունիկի հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում՝ Վարդան Մինասյանի թիմը, որը առաջին հանդիպումն ավարտել էր նույն հաշվով՝ հաղթանակով, հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, այնուհետև՝ 11 մետրանոցների սերիա։
Հարվածաշարում «Արարատ-Արմենիա»-ն առավել ճշգրիտ էր և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ գավաթի եզրափակիչ։
Երկրորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի «Նոա»-«Վան» խաղում։ Առաջին հանդիպումը «Նոա»-ն հաղթել է 2։0 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0