«Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը կարևոր խաղում կիսեցին միավորները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր լիգայի կարևորագույն հանդիպումներից մեկում մրցաշարային աղյուսակի տեսանկյունից «Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը խաղացին ոչ-ոքի՝ 1:1։
«Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Պոլ Այոնգոն՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո։ «Ալաշկերտ»-ի կազմում գոլ խփեց Դավիթ Տերտերյանը, ում փոխանցեց Կլայբերը։
20-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարների հնգյակը ունի հետևյալ տեսքը․
- Փյունիկ — 41 միավոր (18 խաղ)
- Ուրարտու — 39 (19)
- Արարատ-Արմենիա — 39 (19)
- Նոա — 35 (18)
- Ալաշկերտ — 33 (19)
Ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության և եվրագավաթային տեղերի համար պայքարը հատկապես լարված է։ «Ալաշկերտ»-ը, կարծես, աստիճանաբար դուրս է մնում չեմպիոնական պայքարից, սակայն դեռ կարող է պայքարել եվրագավաթների ուղեգրերի համար։ Գործող չեմպիոն «Նոա»-ն շարունակում է հետապնդել առաջատարներին, իսկ առջևում «Փյունիկ»-ի դեմ երկու կարևոր հանդիպումներ կան, որոնք կարող են վճռորոշ լինել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0