SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արամե Մինասյանը գոլային փոխանցում է կատարել «Մարուպեսի» կազմում իր դեբյուտային խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արամե Մինասյանը գոլային փոխանցում է կատարել «Մարուպեսի» կազմում իր դեբյուտային խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել Լատվիայի առաջին լիգայում իր դեբյուտային խաղում։ 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Մարուպեսի» կազմում և օգնել իր թիմին վստահ հաղթանակ տանել «Ռեզեկնեսի» նկատմամբ՝ 4:0 հաշվով՝ իր ակտիվում գրանցելով գոլային փոխանցում։

Մինասյանը Երևանի «Փյունիկի» սան է, սակայն արդեն 14 տարեկանում շարունակել է կարիերան Իսպանիայում, որտեղ հանդես է եկել հեղինակավոր St. Andreu ակադեմիայում։ 2026 թվականի ձմռանը նա տեղափոխվել է լատվիական ակումբ՝ կատարելով հերթական քայլը իր մասնագիտական կարիերայում։

Հարձակվողը պարբերաբար հրավիրվել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականներ՝ U14-ից մինչև U19, որտեղ նաև մի քանի անգամ թիմը դուրս է բերել խաղադաշտ՝ որպես ավագ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ (Արամե Մինասյան, 77 համար)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։