Անտոն Բրատկովը՝ «Ուրարտուի» նոր խաղացողը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Ուրարտուն» պաշտոնապես հայտարարել է պաշտպան Անտոն Բրատկովի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ 32-ամյա ուկրաինացին միացել է երևանյան թիմին որպես ազատ գործակալ։
Բրատկովը «Դինամո Կիևի» սան է։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել մի շարք ուկրաինական ակումբներում, այդ թվում՝ «Մետալիստում», «Լվովում», «Զիրկայում» և «Դեսնայում»։ 2021 թվականից նա հանդես էր գալիս «Փյունիկում», որի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Մի քանի օր առաջ երկրի ամենատիտղոսակիր ակումբը հրաժեշտ տվեց փորձառու պաշտպանին, և այժմ նա կշարունակի իր կարիերան «Ուրարտուում»։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0