Անգլիական մրցավարական բրիգադը կծառայի Հունգարիա – Հայաստան հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի 2026 թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան հանդիպման մրցավարական կազմը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, Բուդապեշտում, Երևանի ժամանակով 20:00-ին։
Հանդիպման ընթացքում կօգտագործվի VAR (Վիդեոօգնական մրցավար) համակարգը։
Մրցավարական կազմը՝
Գլխավոր մրցավար՝ Քրիս Կավանա (Անգլիա)
Օգնական մրցավարներ՝ Դեն Քուք (Անգլիա), Յան Հուսին (Անգլիա)
VAR մրցավար՝ Դարեն Ինգլենդ (Անգլիա)
VAR-ի օգնական մրցավար՝ Էնդրյու Մեդլի (Անգլիա)
Չորրորդ պաշտոնյա՝ Սեմ Բարոթ (Անգլիա)
Այս մրցաշրջանում Քրիս Կավանան ղեկավարել է հանդիպումներ Անգլիայի Պրեմիեր լիգայում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի «Ինտեր» – «Սլավիա» հանդիպումը։
Նշվում է, որ անգլիացի մրցավարը հայտնի է նրանով, որ հազվադեպ է ցույց տալիս կարմիր քարտեր։
Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը ևս սպասարկում էր անգլիական մրցավարական բրիգադ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0