Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է Եվրոպայի 2024 թվականի լավագույն երիտասարդ ծանրամարտիկ
20-ամյա հայ ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է Եվրոպայի 2024 թվականի լավագույն երիտասարդ մարզիկ՝ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) վարկանիշով։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մարզիկուհու ողջ մրցաշրջանի ընթացքում ցուցաբերած փայլուն արդյունքները, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
2024 թվականին Գրիգորյանը փայլեց միջազգային ասպարեզում՝ դառնալով Եվրոպայի մեծահասակների չեմպիոնուհի, նվաճելով բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչպես նաև հաղթելով երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Այս հաջողությունները նրան թույլ տվեցին առաջ անցնել մի շարք ուժեղ մրցակիցներից և ստանալ մրցանակը։
Նշենք, որ սա նոր մրցանակ է, որն այս տարի է հանձնվում առաջին անգամ։ Պարգևատրման հանդիսությունը տեղի ունեցավ 2025 թվականի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում։
Մրցանակի հավակնորդների թվում էին՝
Ջանսու Բեկտաշ (Թուրքիա)
Միխայլա Կամբեյ (Ռումինիա)
Էմիլի Քեմփբել (Մեծ Բրիտանիա)
Մարի Ժոզե Ֆեգուե (Ֆրանսիա)
Մարտա Գարսիա (Իսպանիա)
Սոլֆրիդ Կոանդա (Նորվեգիա)
Կամիլա Կոնոտոպ (Ուկրաինա)
Էյգլո Ֆաննդալ Ստուրլուդոտիր (Իսլանդիա)
Վերոնիկա Ժելինսկա (Լեհաստան)

Ալեքսանդրայի համար հաջորդ կարևոր փորձությունն է Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը, որն մեկնարկում է ապրիլի 13-ին Քիշինևում։ Հայ մարզուհին հանդես կգա մինչև 55 կգ քաշային կարգում՝ ապրիլի 14-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0