Ալեքսանդր Պուցկոն հեռացավ «Ուրարտուից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոյի հետ համագործակցության ավարտի մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվել է, և կողմերը որոշել են այն չերկարացնել։
Պուցկոն միացավ «Ուրարտուին» 2024 թվականի ձմռանը և այդ ընթացքում անցկացրեց 30 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ալեքսանդրին՝ պրոֆեսիոնալիզմի և թիմում ունեցած ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երևանյան ակումբը հայտարարել էր պաշտպան Եվգենի Ծիմբալյուկի հետ պայմանագիր ստորագրելու մասին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0