Ալեքս Մարգարյան – հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության U20 փոխչեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բուլղարիայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի 2025 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչը, որտեղ մինչև 63 կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ հայ ըմբիշ Ալեքս Մարգարյանը։ Վճռորոշ գոտեմարտում նա զիջեց ուզբեկ ըմբիշ Այտժան Խալմախանովին։
Նշենք, որ Այտժան Խալմախանովը մեծահասակների գործող Ասիայի չեմպիոնն է։
Ալեքս Մարգարյանի արդյունքները ԱԱ-U20-ում.
-
1/16․ Ալեքս Մարգարյան (Հայաստան) – Հաո Յանգ (Չինաստան) 5:0 + тушե
-
1/8․ Ալեքս Մարգարյան (Հայաստան) – Լենդոն Դրուրի (ԱՄՆ) 8:0
-
1/4․ Ալեքս Մարգարյան (Հայաստան) – Մոհամմադ Աբութալեբի (Իրան) 9:5
-
1/2․ Ալեքս Մարգարյան (Հայաստան) – Կրիստիան Միլենկով (Բուլղարիա) 9:0
-
Եզրափակիչ․ Ալեքս Մարգարյան (Հայաստան) – Այտժան Խալմախանով (Ուզբեկստան)
Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն ունի երեք մեդալ – մեկ ոսկի և երկու արծաթ։ Ավելի վաղ չեմպիոն էր դարձել Գասպար Տերտերյանը (72 կգ), իսկ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) նվաճել էր արծաթե մեդալ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0