Ալբերտ Ալեքսանյանը մասնակցել է «Նորչյոպինգի» գոլին Շվեդիայի գավաթում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա հայ վինգեր Ալբերտ Ալեքսանյանը (Aleksanjan) անցկացրել է իր երրորդ պաշտոնական հանդիպումը շվեդական «Նորչյոպինգի» կազմում և մասնակցել է իր թիմի միակ գոլին։
Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 32-րդ րոպեին՝ Շվեդիայի գավաթի խմբային փուլի երրորդ տուրի ԳԱԻՍի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց «Նորչյոպինգի» խոշոր պարտությամբ՝ 1:5 հաշվով։
Չնայած արդյունքին՝ Ալեքսանյանը անցկացրեց ակտիվ խաղահատված։ 69-րդ րոպեին նա անցում կատարեց իր եզրով և փոխանցում կատարեց տուգանային հրապարակ՝ դեպի հարձակվողը։ Մի քանի ռիկոշետներից հետո գնդակը հայտնվեց դարպասում. այդ դրվագը դարձավ «Նորչյոպինգի» միակ գոլը այս խաղում։
Խմբային փուլի արդյունքներով թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը իր խմբում։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը այս ձմռանը տեղափոխվել է «Նորչյոպինգ»՝ Նորվեգիայի երրորդ լիգայի ակումբից։ Շվեդական թիմի կազմում անցկացրած երեք պաշտոնական խաղերում 19-ամյա վինգերը արդեն հասցրել է խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0