«Ալաշկերտը» հաղթեց «Վանի» դեմիում և վերադարձավ առաջին տեղ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 29-ին Չարենցավանում տեղի ունեցավ հին և նոր «Վանի» դեմին, որտեղ 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Ալաշկերտը»։ Հանդիպումը կայացավ Հայաստանի Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրի շրջանակում։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին գոլերով․ աչքի ընկան Մոմո Տուրեն և «Վանի» 19-ամյա կիսապաշտպան Դավիթ Կիրակոսյանը։ Վերջինիս համար, ով նախկինում հանդես էր գալիս ռուսական «Սոչիում», այս գոլը դարձավ դեբյուտայինը Հայաստանի առաջնությունում։ Կիրակոսյանը գեղեցիկ դաջեց մրցակցին ոտքերի միջով և սուր անկյունից հզոր հարվածով գնդակը ուղարկեց դարպասաձողի տակ։
Հաղթական գոլը «Ալաշկերտը» խփեց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին․ Կարեն Նալբանդյանը հստակ իրացրեց 11 մետրանոցը և իր թիմին պարգևեց կարևոր երեք միավոր։
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ հավաքելով 18 միավոր։
Հիշեցնենք, որ ամռանը նախորդ տարվա «Վանի» ամբողջ կազմը և մարզչական շտաբը տեղափոխվել էին «Ալաշկերտ», իսկ գործող «Վանը» ստեղծվել էր նորից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0