SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին» և ամրապնդեց իր առաջատարի դիրքը


«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին» և ամրապնդեց իր առաջատարի դիրքը
Ֆուտբոլ 💬 Comment

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» Գյումրիում 2-1 հաշվով հաղթեց «Շիրակին»։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հանդիպումն սկսեց ակտիվ և արդեն 2-րդ րոպեին Մոմո Տուրեն բացեց հաշիվը։ 23-րդ րոպեին Կայո Էնրիկեն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ հաջող ավարտին հասցնելով գեղեցիկ գրոհը։

«Շիրակը» կարողացավ նվազեցնել հաշվի տարբերությունը երկրորդ կեսում․ 63-րդ րոպեին Ռաֆիկ Մինասյանը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Սակայն գյումրիացիները չկարողացան ավելին անել, իսկ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Դոնալդ Կոդիան կոպիտ խախտման համար ստացավ ուղիղ կարմիր քարտ և լքեց խաղադաշտը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» վաստակեց 22 միավոր և շարունակում է վստահ առաջատար մնալ Fastex Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Շիրակը» 6 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։