Հակոբ Սերոբյանը հրապարակեց Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հրապարակել է թիմի կազմը 2025 թվականի Եվրոպայի առաջնության համար, որը կանցկացվի մայիսի 26-ից 31-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։ Հայաստանի հավաքականը հանդես կգա առավելագույն կազմով՝ վեց մարմնամարզիկներով․
-
Արթուր Դավթյան
-
Վահագն Դավթյան
-
Արթուր Ավետիսյան
-
Համլետ Մանուկյան
-
Մամիկոն Խաչատրյան
-
Գագիկ Խաչիկյան
Մամուլի ասուլիսի ժամանակ Սերոբյանը նաև խոսեց թիմի առաջիկա ծրագրերի և ֆինանսավորման խնդիրների մասին․
«Եվրոպայի առաջնությունից հետո մենք կմասնակցենք 2025 թվականի World Challenge Cup-ի երկու փուլերին, որտեղ հանդես կգան մեր երիտասարդ մարմնամարզիկները՝ Էրիկ Բաղդասարյանն ու Ռոբերտ Գյուլումյանը, քանի որ նրանք հիմնական կազմում չեն, բայց պետք է մրցումային փորձ ձեռք բերեն։ Այդ երկու փուլերից հետո մեր բյուջեն կսպառվի, և պարզապես չենք կարողանա մասնակցել 2025 թվականի աշխարհի առաջնությանը։ Հույս ունեմ՝ ֆինանսավորումը կավելացնեն։ Այդ երկու փուլերը մեզ շատ պետք են, այդ պատճառով էլ մասնակցելու ենք և սպասելու ենք բյուջեի ավելացմանը»։
Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը վերջերս դարձան 2025 թվականի աշխարհի գավաթի բացարձակ հաղթողները՝ շարունակելով ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային հարթակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0