Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է «Գանձասար»՝ որպես սպորտային տնօրեն
Հայաստանի ազգային հավաքականի և մի շարք առաջատար ակումբների՝ այդ թվում Երևանի «Ալաշկերտի» և «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Կապանի «Գանձասար» ակումբի սպորտային տնօրեն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայտնում է նաև, որ պայմանագրի մանրամասները, այդ թվում ժամկետը, առայժմ չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ Խաշմանյանը նախկինում էլ է աշխատել «Գանձասարում»՝ որպես գլխավոր մարզիչ։ Նրա առաջին աշխատանքի շրջանը ակումբում եղել է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի մայիսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0